Գլխավոր

Ոսկրերի և հոդերի առողջությունը 65-ից հետո. Հայկ Աղամալյանի հարցազրույցը

 Ճիշտ սննդակարգը, առողջ ապրելակերպը, պարբերական ստուգումներն ու մարզումներն օգնում են պահպանել ամուր հենաշարժողական համակարգ և երկար տարիներ ակտիվ կյանք վարել։ Այս մասին Հանրային ռադիոյի «Երկրորդ շնչառություն» հաղորդման ընթացքում նշել է «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Օրթոպեդիայի և վնասվածքաբանության կլինիկայի սպորտային վնասվածքաբանության և օրթրոսկոպիայի բաժնի բ.գ.թ. Հայկ Աղամալյանը։

 Բժշկի խոսքով՝ օրթոպեդ-վնասվածքաբանին դիմողների կեսից ավելին 60+ տարիքային խմբից են։ Հաճախ մարդիկ մասնագետի են դիմում արդեն արթրոզի բարդացած փուլերում, երբ անհրաժեշտ է լինում հոդերի պրոտեզավորում։

 Հիմնական գանգատներն են՝

▪️ հետվնասվածքային խնդիրներ

▪️ հոդերի կարկամություն

▪️ ցավ և այտուցվածություն

Առավել հաճախ ախտահարվում են կոնքազդրային, ծնկային և սրունք-թաթային հոդերը, որոնք կրում են մարմնի հիմնական ծանրաբեռնվածությունը։

Քանի որ օստեոպորոզը կանանց շրջանում ավելի հաճախ է հանդիպում, մասնագետը խորհուրդ է տալիս դաշտանադադարից հետո կատարել դենսիտոմետրիկ հետազոտություն՝ ոսկորների խտությունը ստուգելու համար։

Հոդերի և ոսկրերի առողջությունը պահպանելու համար կարևոր է՝

  1. բալանսավորված սննդակարգ
  2. վիտամին D-ի և կալցիումի բավարար մակարդակ
  3. կանոնավոր և համաչափ ֆիզիկական ակտիվություն
  4. պարբերական բժշկական ստուգումներ

Հարցազրույցին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://www.youtube.com/watch?v=rZpveyScl_s

×
facebook sharing button facebook